Մեր օրերում, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է անգլերենի իմացությունը: Այսօր հենց անգլերենն է այն հզոր միջոցներից մեկը, որը կարող է վճռորոշ դեր խաղալ լավ վարձատրվող աշխատանքի անցնելու համար: «Արև-Վան» հասարակական կազմակերպությունը պատանիներին ու երիտասարդներին ընձեռում է բացառիկ հնարավորություն . անգլերեն լեզվի անվճար դասընթացներ, որոնք անցկացվում են 6 փուլով՝ յուրաքանչյուրը 3 ամիս տևողությամբ: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնք դասավանդում են օտար լեզուների ուսուցման միջազգային չափորոշիչների հիման վրա (TEFL) և ժամանակակից ուսումնական նյութերով: Տարվա ընթացքում ուսանողները ունենում են նաև դասընթացներ՝ արտերկրից ժամանած կամավորների հետ: Կենտրոնի հիմնական սկզբունքն է՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:

Եթե ցանկանում եք մասնակցել այս դասընթացին, կարող եք այցելել «Արեւ-Վան կրթամշակութային կենտրոն» կամ զանգահարել 055777015 հ/համարով։