Աշխարհում տեղի ունեցող արագընթաց զարգացումները իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա։ Հանրահայտ է, որ հանրակրթության առանցքային նպատակներից մեկը աշակերտին մտածել սովորեցնելն է: Առանձնացվում են այդ նպատակին հասնելու երկու հիմնական ուղիներ. մտածողության մասին գիտության՝ տրամաբանության տարրերի իմացությունը և մաթեմատիկայի ուսումնասիրությունը, ինչը բոլոր ժամանակներում դիտվել է որպես սովորողների տրամաբանական մտածողության զարգացման լավագույն միջոց: Տրամաբանական խաղերը, խաղ- խնդիրները երեխաների մոտ զարգացնում են տրամաբանությունը, պատկերային մտածողությունը, ճկուն դատողություն կատարելու ունակությունը: Լուծելով յուրաքանչյուր գեղեցիկ հետաքրքիր խնդիր, երեխան լցվում է անհուն ուրախությամբ: Ժամանակակից կրթական հայեցակարգերում ավելի է կարևորվում սովորողների բարձրակարգ մտածողության զարգացման խնդիրը:

Եթե ցանկանում եք մասնակցել այս դասընթացին, կարող եք այցելել «Արեւ-Վան կրթամշակութային կենտրոն» կամ զանգահարել 055777015 հ/համարով։