«Արեւ-Վան»-ի ՄԻՋԻՆ խմբում նկարության դասընթաց.
Նկարչության դերը երեխաների զարգացման գործում շատ կարևոր է։ Չէ որ յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան մեծանա որպես հետաքրքիր և տարբերվող անհատականություն։ Շատ կարևոր է նկարչություն սովորել վաղ տարիքից․ դա կնպաստի երեխաների մոտորիկայի, ստեղծագործական մտածողության, առհասարակ մտածողության, երևակայության զարգացմանը։ Երեխաները վաղ տարիքից ձգվում են դեպի վառ գույները, ներկերը՝ փորձելով զարդարել դրանցով այն ամենն, ինչ աչքի տակ է ընկնում։ Ոչ պակաս կարևոր մանրուք է նկարել սովորելու ընթացքում երեխայի փոխարեն չնկարելը․ պետք է սովորեցնել, ուղղորդել, բայց երբեք իր փոխարեն չանել, որ նա ինքը փորձի և սովորի։