Կամավորականությունը բոլոր երկրներում միշտ եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը: Կամավորների կատարած աշխատանքը ամեն դեպքում պետք է որևէ կերպ արձանագրվի, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն և հասարակական հնչեղության ծրագրերին: Կամավորները գործունեության համար չեն ակնկալում դրամական փոխհատուցում: Այդուհանդերձ, պատվոգրերի, շնորհակալական նամակների, երաշխավորագրերի տրամադրումը կարող է խթանել կամավորականության զարգացմանը: «Արեւ-Վան» ՀԿ-ի կամավորական խմբի մասնակիցները խմբակային հանդիպումների միջոցով շարունակում են ճանաչել ու մտերմանալ միմյանց։ Այս անգամ հանդիպումն իրականացավ ԼՕՖՏ-ում՝ տարեվերջյան տոնական մթնոլորտում։ Հանդիպումը լի էր հետաքրքիր խաղերով, ջերմ պահերով ու դրական էներգիայով։