Շիրակի մարզի Արևիկ գյուղում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը տրամադրվել է <<Նարեկ>> բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնի պատասխանատու ղեկավար եւ դասընթացների համակարգող Սաթենիկ Վանոյանին, որպեսզի ստեղծվի կրթամշակութային կենտրոն։ Կենտրոնում գյուղի երիտասարդների և երեխաների համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ:
Դասավանդվող առարկաներ՝
- Ձեռքի աշխատանքներ՝ Գոբելեն, մակրամե, կարպետագործություն, ասեղնագործություն եւ այլն
- համակարգչային օպերատորություն եւ հմտություններ, Pothoshop, վիդեոմոնտաժ (Adobe Premiere pro), ձայնային մոնտաժ (Cool Edit pro)
- անգլերեն
- ծրագրավորման հիմունքներ (HTML CSS)
- Python
- երգ
- պար եւ կլասիկա
- դերասանական արվեստ
- նկարչություն
- կավագործություն
- տրամաբանական խաղեր եւ վարժություններ
- սպորտլանդիա եւ մարմնամարզություն
