2020 թվականին «Արեւ-Վան» ՀԿ հրավիրեց հայտնի պարուսույց Սենիկ Խուբեսարյանի սան՝ Ալվարդ Գալստյանին ժողովրդական պարի խումբ ձևավորելու համար: Խմբի անդամներ դարձան երիտասարդներ, ովքեր վարակվեցին ազգային պարի գեղեցկությամբ։ Գործունեությունն սկսելուց հետո «Արեւ Վան» պարային համույթն արդեն մի քանի անգամ բեմ է բարձրացել` վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Եթե ցանկանում եք մասնակցել այս դասընթացին, կարող եք այցելել «Արեւ-Վան կրթամշակութային կենտրոն» կամ զանգահարել 055777015 հ/համարով։