2018թ․-ին «Արեւ-Վան»-ի երիտասարդական խումբը սկսեց իր գործունեությունը Արեւիկ գյուղում՝ պատանիների ու երիդասարդների հետ։ Մինչ պետական գրանցում ստանալը համախմբվեցին համայնքի շուրջ 120 երեխաներ՝ տարբեր տարիքի՝ 6-17 տարեկաններ եւ տարբեր բուհերում սովորող Արեւիկցի երիտասարդներ։ Գրանցումից հետո, երբ կամավորների խմբին միացան հարակից համայնքների երիտասարդները, նաեւ դասընթացի խմբերը համալրվեց այլ համայնքների երեխաներով ու դեռահասներով։ Այդ ընթացքում դասասենյակների պակասի հետեւանքով մենք մեր ուժերով մաքրեցինք մանկապարտեզի այն սենյակները, որոնք ընդհանրապես չէին օգտագործվել 2012 թվականից ի վեր։ Տնակային մանկապարտեզի այդ մասնաշենքերը կառուցվել էին 1988թ․ երկրաշարժից հետո եւ ավերակների էր վերածվել երկու մասնաշենքերի երեք սենյակները։ 2015 թ․ Գյումրու «Հայկական Կարիտաս»-ի միջոցով վերանորոգված հատվածների սենյակների փտած հատակների վրա լամինատ էին տեղադրվել։ Երբ մեզ հատկացրեցին այդ մասնաշենքերը հատակի վրա կանգնել չէր լինում՝ կոտրվում էր տակի փտած շերտը եւ ընկնում էինք ներս։ Մենք որոշեցինք մեր ուժերով մաքրել ու վերանորոգել նայեւ վերանորոգված սենյակների հատակները՝ փոխարինելով բետոնով։ Դեռ վերանորոգման կարիք կա, երեք սենյակների հատակներն էլ պիտի բետոնապատվեն։ Հուսանք կգտնվեն բարի մարդիկ ու օգնությամբ էլ կբարեփոխենք ու կբարեկարգենք մեր տարածքները։

Leave a Comment