Շիրակի մարզի Արևիկ գյուղում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը տրամադրվել է <<Նարեկ>> բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնի պատասխանատու ղեկավար եւ դասընթացների համակարգող Սաթենիկ Վանոյանին, որպեսզի ստեղծվի կրթամշակութային կենտրոն։ Կենտրոնում գյուղի երիտասարդների և երեխաների համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ:

Դասավանդվող առարկաներ՝

  1. Ձեռքի աշխատանքներ՝ Գոբելեն, մակրամե, կարպետագործություն, ասեղնագործություն եւ այլն
  2. համակարգչային օպերատորություն եւ հմտություններ, Pothoshop, վիդեոմոնտաժ (Adobe Premiere pro), ձայնային մոնտաժ (Cool Edit pro)
  3. անգլերեն
  4. ծրագրավորման հիմունքներ (HTML CSS)
  5. Python
  6. երգ
  7. պար եւ կլասիկա
  8. դերասանական արվեստ
  9. նկարչություն
  10. կավագործություն
  11. տրամաբանական խաղեր եւ վարժություններ
  12. սպորտլանդիա եւ մարմնամարզություն
IMG_0615